Դեն Գիլմորն անակնկալ է մատուցել հայ վիքիպեդիստներին` Skype-ով միանալով Ջիմի Ուելսին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի լրագրող Դեն Դիլմորը, ով Հայաստանում է և հանդես է գալիս հանրային դասախոսություններով, հոկտեմբերի 9-ին հյուրընկալվեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական կազմակերպությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մինչ դասախոսությունը նա անակնկալ մատուցեց հանդիպմանը մասնակցող վիքիպեդիստներին` Skype-ի միջոցով կապ հաստատելով «Վիքիպեդիա»-ի հիմնադիր Ջիմի Ուելսի հետ: «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանի խոսքով` հետաքրքիր էր հանդիպել «Վիքիպեդիա»-ի ակունքներում կանգնած մարդու հետ: «Դեն Գիլմորը Ջիմիի ընկերներից է, ով ողջ գործընթացը տեսել է ու գիրք գրել դրա մասին: Հետաքրքիր էր լսել նրա դիտարկումները, քանի որ Գիլմորն ինքը կողմ է ազատ գիտելիքին»,- նշեց Սուսաննա Մկրտչյանը` հավելելով, որ չնայած ամերիկացի լրագրողի կողմից որոշակի թերահավատություն նկատվեց «Վիքիպեդիա»-ի ապագայի առնչությամբ, բայց, ովքեր ուզում են աշխարհն ավելի լավը դարձնել, պետք է միանան «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանին:

Հանդիպման ժամանակ «Վիքիմեդիա Հայաստան»-ի` հայերեն «Վիքիպեդիա»-ն խմբագրող ակտիվ անդամները ներկայացրին իրենց փորձը, խմբագրելու իրենց դրդապատճառներն ու դրանից ստացվող օգուտները: Նրանք մեծամասամբ նշում էին, որ խմբագրելու միջոցով զարգացնում են իրենց գիտելիքները տարբեր ոլորտների վերաբերյալ, ձեռք են բերում ստեղծագործելու կարողություններ, ինչպես նաև հանգստանում են:

Հնչող կարծքիներից մեկն էլ այն էր, որ «Վիքիպեդիա»-ում խմբագրելը թույլ է տալիս դիտարկել անձնական աճն ու ձգտել ավելի կատարելագործվելուն: Ակտիվ վիքիպեդիստների համար կարևոր է նաև սեփական փորձը նորեկներին փոխանցելը ու վիքիհամայնքի զարգացումը: «Ձեր պատմությունները շատ նման էին այլ մարդկանց պատմություններին: Իհարկե, մարդիկ տարբերվում են, բայց արդյունքն այն է, որ այսօր գոյություն ունի «Վիքիպեդիա» կոչվող ամբողջական համակարգը, որն անընդհատ աճում է»,- ընդգծեց Դեն Գիլմորըը:

Նա նշեց, որ «Վիքիպեդիա»-ի առաջացման սկզբնական շրջանում ԱՄՆ-ում էլ թերահավատություն կար այդ աղբյուրի նկատմամբ` հատկապես գիտնականների կողմից, ովքեր կարծում էին, թե այնտեղ զետեղված տեղեկատվությունը սխալ է: Բայց, ըստ Գիլմորի, սխալներ կան բոլոր հանրագիտարաններում, իսկ «Վիքիպեդիա»-ում այդ սխալներն ուղղելն ավելի հեշտ է, որն էլ առավելություն է: «Այն, ինչ կասեմ, դրա հետ համամիտ է նաև Ջիմին: Ես կարծում եմ, որ «Վիքիպեդիա»-ն ամենալավ տեղն է սկսելու համար, բայց դադարեցնելու համար ամենավատ տեղ նէ: Պետք է գնալ ու գտնել բուն աղբյուրները, որոնք նշված են բոլոր հոդվածների վերջում»,- նկատեց Դեն Գիլմորը:

Ինչ վերաբերում է լրագրողների կողմից առցանց հանրագիտարանից օգտվելուն, ապա ամերիկացի փորձագետը նշեց, որ լրագրողները շատ են օգտագործում այս աղբյուրը, բայց եթե ինքը որևէ հոդվածում հղում տեսներ «Վիքիպեդիա»-ին, կմտածեր, որ այդ լրագրողը ծույլ է, քանի որ նա չի օգտվել այդ հոդվածի սկզբնական աղբյուրներից:

Գիլմորը խոսեց նաև «Վիքիպեդիա»-ի առջև ծառացած մարտահրավերների մասին, որոնցից մեկը քարոզչական նպատակներով ստեղծվող հոդվածների հարցն է: Այնուամենայնիվ, նա հույս հայտնեց, որ դա հնարավոր կլինի տարբեր մեխանիզմներով վերահսկել:

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին