Life

Սթիվեն Հոքինգը բացահայտել Է իր ամենահետաքրքրական գաղտնիքը

1 րոպեի ընթերցում

Սթիվեն Հոքինգը բացահայտել Է իր ամենահետաքրքրական գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը Reddit-ի ընթերցողների հարցերին պատասխանների ընթացքում հայտնել Է իր ամենահետաքրքրական գաղտնիքն ու ամենասիրած երգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Independent հրատարակությանը:

«Կանայք պետք Է առեղծված մնան»,-նշել Է գիտնականը այն հարցին ի պատասխան, թե ինչն Է ինքը համարում ամենահետաքրքրական գաղտնիքը:

Գիտնականը նաեւ հայտնել Է, որ իր ամենասիրած ֆիլմը ռեժիսոր Ֆրանսուա Տրուֆոյի «Ժյուլը եւ Ջիմը» (1962 թվական) ֆիլմն Է, իսկ ամենասիրած երգը՝ բրիտանացի երգիչ Ռոդ Սթյուարթի Have I Told You Lately-ն: Հոքինգը նաեւ զվարճալի Է համարել «Մեծ պայթյունի տեսություն» սերիալը:

Բացի այդ, գիտնականը խոսել Է արհեստական ինտելեկտի մասին: Նրա կարծիքով՝ մարդկության համար այն կարող Է մեծ վտանգ ներկայացնել եւ «մարդկանցից մրջյուններ սարքել»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում