«Թիմերի խաղամակարդակների տարբերությունը շատ մեծ էր». Սարգիս Հովսեփյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի կարծիքով, Ֆրանսիայի և Հայաստանի հավաքականների միջև խաղամակարդակների տարբերություն կա:

«Իմ կարծիքով ինչ-որ չափով առաջին խաղակեսը ստացվեց, ինչ որ ուզում էի տեսնել, ես տեսա: Իհարկե, ամբողջովին չստացվեց, որովհետև այդպիսի ուժեղ հավաքականի հետ խաղում կային թերություններ: Եվ դա միայն մեր տղաների մեղքը չէր, այլ չափազանց բարձր էր Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղամակարդակը, և մեր տղաները ուղղակի չէին հասցնում նրանց հետևից: Դա բնական է, որովետև Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները սովոր են բարձր մակարդակի հանդիպումներին, իսկ մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք առաջին անգամ են մասնակցում նման հանդիպումների, իրենց համար մի փոքր անսովոր են այսպիսի բարձր որակը և արագությունները: Այս խաղում դաշտ դուրս եկան երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց փորձարկում ենք ապագայի համար: Պարտության պատճառը ակնհայտ է: Թիմերի խաղամակարդակի տարբերությունը շատ մեծ էր, ես շնորհավորում եմ Ֆրանսիայի հավաքականին և ցանկանում հաջողություն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հովսեփյանի խոսքը մեջ է բերում ՀՖՖ-ի կայքը:

Հովսեփյանի խոսքով՝ ինքը գոհ չէ խաղի արդյունքից: «Եթե Ալբանիայի դեմ խաղանք այնպես, ինչպես որ խաղացինք առաջին խաղակեսում, կարծում եմ արդյունք կունենանք, որովհետև թեև Ալբանիայի հավաքականի կազմում լավ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, բայց Ֆրանսիայի հավաքականի խաղամակարդակն ավելի բարձր է: Երկրորդ խաղակեսում խաղադաշտ մտան ֆուտբոլիստներ, որոնք չկարողացան դրսևորել իրենց: Հուսով եմ, որ այն տղաները, որոնք այսօր մեկնարկային կազմում էին, ավելի լավ կխաղան Ալբանիայի դեմ»,-շեշտել է նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում պարտվեց Ֆրանսիայի հավաքականին 0-4 հաշվով:

Հայերեն English

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը