Սփյուռք

Քեսաբցիներն ավարտել են բերքահավաքը և պատրաստվում են ձմեռնամուտին

2 րոպեի ընթերցում

Քեսաբցիներն ավարտել են բերքահավաքը և պատրաստվում են ձմեռնամուտին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում ընդհանուր առմամբ իրավիճակը խաղաղ է, միջադեպեր տեղի չեն ունենում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սփյուռքահայությանշտապօգնության գործադիրմարմնիանդամԿարոՄանճիկյանը` ավելացնելով, որ միջադեպեր Քեսաբից դուրս են լինում, թեժ ճակատը գյուղաքաղաքից բավական հեռու է: «Հուսանք, որ առհավետ հեռու կմանանք վտանգից, և ամբողջ երկիրը դուրս կգա այս ծանր վիճակից: Երկրում լավատեսություն է նկատվում»,- հավելեց նա:

«Քեսաբցիներն արդեն ավարտել են բերքահավաքը և պատրաստվում են ձմեռնամուտին, փայտ, վառելանյութ են հայթայթում»,- նշեց Մանճիկյանը` ավելացնելով, որ եղանակն արդեն անձրևային է: Պետությունը սահմանափակ քանակությամբ վառելանյութ է վաճառել բնակիչներին:

Մանճիկյանի խոսքով` Քեսաբում կյանքն ընթանում է բնականոն հունով, դպրոցում սովորականի նման ընթանում են դասերը, մարդիկ զբաղվում են իրենց առօրյա հոգսերով:

Քեսաբըսիրիականբանակիկողմիցազատագրվելէ 2014թ. հունիսի15-ին,և բնակչությանմեծմասը վերադարձելէայնտեղ:Քեսաբիբոլոր հաստատությունները, տներըևբնակարանները, առանց բացառության,վնասներէինկրել:

Քեսաբիշրջանիվրահարձակումնսկսվելէր 2014թ. մարտի21-ին`Թուրքիայիսահմանիութ կետերից: Հարձակումնիրականացրելէին«ՋաբհաանՆուսրա»եւ«ՋեյշալԻսլամ» խմբավորումները` Թուրքիայիկառավարությանանմիջականաջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում