Հասարակական

Վերանորոգվել է Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը

1 րոպեի ընթերցում

Վերանորոգվել է Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը

ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածին քաղաքի Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը այսուհետև կներկայանա նոր տեսքով, նորոգված ու կահավորված սենյակներով: Սա քաղաքապետարանի նվերն է քաղաքացիներին: Էջմիածնի 2700-ամյակի կապակցությամբ շենքում կատարվել է շինարարություն, փոխվել գույքը, կատարվել վերանորոգում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում դպրոցի ուսումասվար Կարինե Գարաքյանն ասաց, որ ներկայումս հաճախում են 215 աշակերտ, սակայն չ բացառվում, որ վերանորոգումից հետո դպրոցն ընդունի մինչև 300 երեխայի։

«Դպրոցում 11 ուսուցիչ է աշխատում: Նրանք դասավանդում են գեղանկարչություն, դեկորատիվ կիրառական արվեստ, քանդակագործություն, արվեստի պատմության առարկաներ։ Այս տարիների ընթացքում դպրոցը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել: Մեր աշակերտները մասնակցում են մրցույթների, գրավում բարձր հորիզոնականներ»,- ասաց Գարաքյանը, որ դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ Հայաստանում եւ արտերկրում ունեցել են բազմաթիվ ցուցահանդեսներ: Գարաքյանը հիշում է, որ երբ դպրոցը նոր էր բացվել, ուներ ընդամենը 25 աշակերտ: Տարիների ընթացքում աշակերտների թիվը տասնապատկվեց եւ այժմ դպրոցի գործունեությանը թերահավատորեն չեն վերաբերվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում