Life

Արգենտինայի նախագահի պարն իր կուսակցի նախընտրական արշավին համացանցի հիթ է

1 րոպեի ընթերցում

Արգենտինայի նախագահի պարն իր կուսակցի նախընտրական արշավին համացանցի հիթ է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների պարը Բուեոնս Այրեսում տեղի ունեցած քաղաքական հանրահավաքի ժամանակ սենսացիա է առաջացրել համացանցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով բրիտանական The Telegraph-ը, Արգենտինայում հոկտեմբորի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Քիրշները մասնակցել է «Հաղթանակի ճակատ» իշխող կուսակցության առաջադրած թեկնածու Դանիել Սիոլի նախընտրական արշավին:

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած հանրահավաքի ավարտին հնչել է քաղաքական թեմատիկայով երգ, որի տակ Արգենտինայի դեռևս գործող նախագահն սկսել է պարել: Ընդամենը մի քանի րոպե տևած պարը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում` այն դարձնելով թերևս ամենաուրախ և ուշագրավ նախընտրական արշավներից մեկը քաղաքագիտության պատմության մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում