5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ը որոշել է մանկական գրքերի վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:
Սեպտեմբերի առաջատարը«Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.թռչողցախավելը»գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշանուարջը. թռչողցախավելը»շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկականգիրքը պատմում էՄաշայի արկածներիևկախարդականցախավելիմասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Երկրորդ հորիզոնականում դանիացի գրողՀանսՔրիստիանԱնդերսենի«Մատնաչափիկը»հեքիաթն է`«Բուկինիստ»-ի հրատարակությամբ: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է: Գրքին կցված է նաև խաղալիք:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներիմոլորակ» ժողովածուն երրորդն է:Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
GSM հրատարակչության`ազգային հեքիաթներն ամփոփող«Հայկականհեքիաթներ»ժողովածուն չորրոդ հորիզոնականում է:
«Երեքխոզուկներ»հեքիաթ-ալբոմը գրեթե միշտ ներառված է ամենաշատ վաճառվող գրքերի տասնյակում: Այն զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Գրքույկը փոքրիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:
«Բուկինիստ»-ի«Այբոլիտը»հեքիաթը վեցերորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:
Յոթերորդ տեղում է GSM հրատարակչության`ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:
Արքայադուստր Լինդան, Կեոնեխ թագավորը և Ոսկեծամիկը հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ:«Հեքիաթներ արքայադուստրերի մասին»գիրքը ութերորդ հորիզոնականում է:
Ագահ Մեդոկը, Ֆինվարայի կախարդական գավաթը և Հավեյն ասպետի պսակադրությունը կսովորեցնեն տղաներին լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք ընդգրկված են«Հեքիաթներ տղաների համար»գրքույկում, որն զբաղեցնում է իններորդ տեղը:
Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: «Բուկինիստ»-ի«Հեքիաթներ քնելուց առաջ»ժողովածուն, որն եզրափակում է վարկանիշային աղյուսակի տասնյակը, ներառում է պարտադիր ընթերցելու յուրահատուկ հեքիաթներ:
Վարկանիշային աղյուսակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:
| Տեղ | Գիրք | Հրատ | Քանակ | |
| 1 | «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» | Բուկինիստ | 114 | |
| 2 |
Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» |
Բուկինիստ | 57 | |
| 3 |
Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների մոլորակ» |
ՄՀՄ | 42 | |
| 4 | «Հայկական հեքիաթներ» | GSM | 38 | |
| 5 | «Երեք խոզուկներ» | Բուկինիստ | 35 | |
| 6 | «Այբոլիտը» | Բուկինիստ | 32 | |
| 7 |
Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ» |
GSM | 25 | |
| 8 | «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» | Բուկինիստ | 25 | |
| 9 | «Հեքիաթներ տղաների համար» | Բուկինիստ | 20 | |
| 10 | «Հեքիաթներ քնելուց առաջ» | Բուկինիստ | 20 |
«Մանկական բեսթսելեր»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը