Հատուկ նախագծեր

Մանկական բեսթսելեր 3/9. Հեքիաթներն ամենապահանջվածն են

5 րոպեի ընթերցում

Մանկական բեսթսելեր 3/9. Հեքիաթներն ամենապահանջվածն են

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ը որոշել է մանկական գրքերի վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:

Սեպտեմբերի առաջատարը«Բուկինիստ» հրատարակչության«Մաշանուարջը.թռչողցախավելը»գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշանուարջը. թռչողցախավելը»շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկականգիրքը պատմում էՄաշայի արկածներիևկախարդականցախավելիմասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Երկրորդ հորիզոնականում դանիացի գրողՀանսՔրիստիանԱնդերսենի«Մատնաչափիկը»հեքիաթն է`«Բուկինիստ»-ի հրատարակությամբ: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է: Գրքին կցված է նաև խաղալիք:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներիմոլորակ» ժողովածուն երրորդն է:Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

GSM հրատարակչության`ազգային հեքիաթներն ամփոփող«Հայկականհեքիաթներ»ժողովածուն չորրոդ հորիզոնականում է:

«Երեքխոզուկներ»հեքիաթ-ալբոմը գրեթե միշտ ներառված է ամենաշատ վաճառվող գրքերի տասնյակում: Այն զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Գրքույկը փոքրիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:

«Բուկինիստ»-ի«Այբոլիտը»հեքիաթը վեցերորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:

Յոթերորդ տեղում է GSM հրատարակչության`ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:

Արքայադուստր Լինդան, Կեոնեխ թագավորը և Ոսկեծամիկը հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ:«Հեքիաթներ արքայադուստրերի մասին»գիրքը ութերորդ հորիզոնականում է:

Ագահ Մեդոկը, Ֆինվարայի կախարդական գավաթը և Հավեյն ասպետի պսակադրությունը կսովորեցնեն տղաներին լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք ընդգրկված են«Հեքիաթներ տղաների համար»գրքույկում, որն զբաղեցնում է իններորդ տեղը:

Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: «Բուկինիստ»-ի«Հեքիաթներ քնելուց առաջ»ժողովածուն, որն եզրափակում է վարկանիշային աղյուսակի տասնյակը, ներառում է պարտադիր ընթերցելու յուրահատուկ հեքիաթներ:

Վարկանիշային աղյուսակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06),«Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ Քանակ
1 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 114
2

Հանս Քրիստիան Անդերսենի

«Մատնաչափիկը»

Բուկինիստ 57
3

Հովհաննես Թումանյանի

«Հեքիաթների մոլորակ»

ՄՀՄ 42
4 «Հայկական հեքիաթներ» GSM 38
5 «Երեք խոզուկներ» Բուկինիստ 35
6 «Այբոլիտը» Բուկինիստ 32
7

Հանս Քրիստիան Անդերսենի

«Հեքիաթներ»

GSM 25
8 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինիստ 25
9 «Հեքիաթներ տղաների համար» Բուկինիստ 20
10 «Հեքիաթներ քնելուց առաջ» Բուկինիստ 20

«Մանկական բեսթսելեր»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում