Արցախ

Գրադարանավարի օրվա առթիվ Արցախի մի շարք գրադարաններ գրքեր կստանան

1 րոպեի ընթերցում

Գրադարանավարի օրվա առթիվ Արցախի մի շարք գրադարաններ գրքեր կստանան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ֆոնդից Գրադարանավարի մասնագիտական օրվա կապակցությամբ հոկտեմբերի 6-ին և 7-ին գրքեր կնվիրաբերվեն Ստեփանակերտի, Շուշիի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների, այդ թվում՝ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի ու նորաբաց ՀԱԱՀ Շուշիի մասնաճյուղի և «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի գրադարաններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից, տոնական միջոցառումը յուրաքանչյուր տարի կենտրոնացվում է որևէ շրջանում՝ բոլոր շրջաններում գործող գրադարանների մասնակցությամբ: Այս տարի տոնական միջոցառումները կկազմակերպվեն Քաշաթաղի շրջանի Բերձորի թիվ 1 դպրոցում հոկտեմբերի 7-ին: Տոնական միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 7-ին միջոցառում կկազմակերպվի նաև Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում:

Գրադարանավարի օրն Արցախում պաշտոնապես նշվում է 2009 թվականից: Տոնի խորհուրդը գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում