Apple-ը եւ Google-ը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել են աշխարհի ամենաթանկ բրենդները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը, Interbrand-ի վարկածով, գլխավորել Է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշը. նրա արժեքը գնահատվում Է 170,2 մլրդ դոլար: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել Է Google-ը՝ 120,3 մլրդ դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնոում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Interbrand-ի կայքում: Ամերիկյան այս երկու ընկերություններն արդեն երրորդ տարին անընդմեջ գլխավորում են հարյուր ամենաթանկ ընկերությունների վարկանիշը:

Դրա հետ մեկտեղ Apple-ը նախորդ տարվա համեմատությամբ 43 տոկոսով ավելացրել Է իր բրենդի արժեքը, իսկ Google-ը՝ 12 տոկոսով:

Մյուս IT-բրենդներից տասնյակում հայտնվել են IBM-ը՝ 72,2 մլրդ դոլարով (4-րդ հորիզոնական), Microsoft-ը՝ 67,6 մլրդ դոլարով (5-րդ հորիզոնական), Samsung-ը՝ 45,2 մլրդ դոլարով (7-րդ հորիզոնական), Amazon-ը՝ 37,9 մլրդ դոլարով (10-րդ հորիզոնական):

Interbrand-ը Omnicom-ի ստորաբաժանումն Է, որը տրամադրում Է կոնսալտինգային, վերլուծական եւ բրենդների կառավարման ծառայություններ: Հարյուր ամենաթանկ բրենդների վարկանիշը հրապարակվում Է ամեն տարի: Դրա պատրաստման համար կիրառվում Է երեք չափանիշ՝ բրենդների արտադրանքի ու նրա ծառայությունների ֆինանսական ցուցանիշները, բրենդի դերը սպառողական ընտրության ձեւավորման մեջ եւ բրենդի ազդեցությունը գնագոյացման վրա:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի