ԼՂ հակամարտության լուծման ընդունելի ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է. Էդվարդ Նալբանդյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, հետաբար, բոլոր միջազգային ջանքերը` ուղղված այդ հակամարտության կարգավորմանը, պետք է իրականացվեն այս ձևաչափի շրջանակներում ու այդ մոտեցմանը համահունչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 5-6-ին Երևանում ընթացող «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» համաժողովի բացման ժամանակ այս մասին խոսեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Անդրադարձ կատարելով Խաղաղության գործողությունների բարձր մակարդակի հանձնախմբի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացված զեկույցին` ԱԳ նախարարն առաձնացրեց դրանում առկա մի քանի կետեր, որոնք բացատրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման տեսնակյունից: «Զեկույցի դրույթներից մեկն ասում է, որ հարատև խաղաղության կարելի է հասնել ոչ թե ուժի կիրառման, այլ քաղաքական լուծումների միջոցով, դրանք պետք է ընդունվեն հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ: Դրանք պետք է որոշեն ու ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափն ու հնարավոր տեղակայումը: Այս համատեքստում կցանկանայի անդրադարձ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի օրինակին: ԵԱՀԿ շրջանակներում մասնակից երկրները հանձնառություն են ստացել առկա հակամարտությունը կարգավորել համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում խաղաղ ու բանակցային ճանապարհով: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից հայտարարվել է, որ անվտագության միջազգային երաշխիքները, ներառյալ` խաղաղապահ գործողությունը, ԼՂ հիմնահարցի կարգավորման հիմնարար տարերից են: Մինսկի խմբի համանախագահներին աջակցում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ղեկավարած թիմը, որը հակամարտության գոտում դիտարկում է հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս առաքելության կարողությունների ամրապնդումը կարող է նպաստավոր լինել տարածաշրջանում կայունության ամրապնդման տեսանկյունից»,-ասաց Էդվարդ Նալբադյանը:

Հաջորդ դրույթը, որը նա մատնաշեց, այն է, որ առաջնայնություն պետք է տրվի հակամարտությունների միջնորդությանն ու կանխարգելմանը: Լեռնային Ղարաբաղի օրինակի հիման վրա Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Մինկսի խմբի համանախագահների միջազգային մանդատ ունեցող գործունեությունը վերաբերում է ոչ միայն միջնորդությանը, այլև պարունակում է կանխարգելման գործուն մեխանիզմներ: «Միջնորդների կողմից առաջարկված փոխվստահության և անվտանգության միջոցառումների ներդրումը, մասնավորապես, հրադադարի ռեժիմի խախտումների ու միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը կարող է գործուն մեխանիզմ հանդիասանալ, ինչը ԵԱՀԿ համանախագահներն սեպտեմբերի 28-ին ևս մեկ անգամ հաստատեցին այս ուղղությամբ իրենց առաջարկը»,-ավելացրեց ԱԳ նախարարը:

Ըստ երրորդ դրույթի` մանդատներն ու առաքելությունները պետք է հիմնված լինեն ոչ թե ընդհանուր մոտեցումների կամ ձևանմուշների վրա, այլ քաղաքական որոշոմների իրականացմանն աջակցող յուրահատուկ մոտեցումների վրա: «Յուրաքանչյուր իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ է մշակել անհատական մոտեցումներ` խուսափելու համաձայնեցված ձևաչափերի շրջանակնում ընթացիկ գործընթացներին վնասելուց կամ միջամտելուց»,-եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը:

Հայերեն English Русский

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա

Սարուխանի մշակույթի տանը կայացել է հայկական մշակույթին նվիրված հաշվետու միջոցառում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է զարգացնել Ամուլսարի հանքին կից իր ենթակառուցվածքները՝ պատրաստելով արհեստավարժ օպերատորներ