Քաղաքականություն

Ադրբեջանական տեսանյութում հայկական դիրքերը չեն. հերթական ապատեղեկատվության հերքումը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական տեսանյութում հայկական դիրքերը չեն. հերթական ապատեղեկատվության հերքումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե հայկական դիրքերին ադրբեջանական զինուժի հասցրած հարվածների արդյունքում հայկական կողմը լուրջ կորուստներ ունի:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև տեսանյութ է տարածել, որով փորձում է ապացուցել հերթական սուտ տեղեկատվությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած տեսանյութի մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ հրապարակված կադրերը հայկական դիրքերում չեն և իրականությանը չի համապատասխանում տեղեկատվությունը, թե հայկական բանակը մեծաքանակ կորուստներ ունի:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում իբր ցույց է տրվում հայ զինվորների տեղաշարժ, որից հետո ադրբեջանական զինուժը ականանետերով հարվածներ է հասցնում հայկական դիրքերին: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ այդ հարվածների արդյունքում հայկական կողմը մեծաքանակ կորուստներ ունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում