Սոցիալական ծառայությունների միասնական ընդունարանների թիվը կավելանա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախատեսում է կառուցել ևս 55-56 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններ: «Ներկայումս հանրապետությունում գործումէտասնութ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարան: Մենք այդ կենտրոններում ծրագրել ենք ներդնել որակի վերահսկման համակարգեր.քաղաքացին ծառայությունը ստանալուց հետո հենց տեղում հայտնի իր կարծիքը սպասարկման որակի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` հավելելով, որ այդպիսով «քաղաքացիները հնարավորություն են ստանում իրենց խնդիրները ներկայացնել հենց խնդրի հասցեատեր գերատեսչություն»:
ՀՀ կառավարությունը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններ ստեղծելու որոշումըընդունել է 2015 թվականի փետրվարի 26-ին: