Ադրբեջանն իր գործողություններով մոտեցնում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը. Շավարշ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանը ստանում է համապատասխան հակահարված և մոտ ժամանակներս «խելքը գլուխը կհավաքի»: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին և ծանր հրետանու կիրառմանը՝ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Իրենք արդեն անցել են բոլոր սահմանները, խոսքը վերաբերում է ոչ միայն ուղղակի այդ գործողություններին, այլև այն լկտիությանը, որով Ադրբեջանը վերաբերվում է միջազգային իրավունքին, իր իսկ կողմից ստանձնած պարտավորություններին: Վերջիվերջո կա 1994 թվականի զինադադարի համաձայնագիր, ի դեպ, ինքը՝ Ադրբեջանն է այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին խնդրել զինադադար կնքել: Կա 1995 թվականի պայմանագիր՝ զինադադարի ռեժիմն ամրապնդելու մասին: Այսինքն, ստացվում է, որ միջազգային իրավունքը նրա համար ոչինչ է: Այսինքն, Ադրբեջանինը մոտավորապես նույն վարվելակերպն է, ինչ դրսևորում են այսօրվա ահաբեկչական տարբեր կազմակերպությունները: Ադրբեջանը գործում է նույն ձեռագրով՝ սպանել մարդկանց, ոչնչացնել հուշարձանները, խոսքը վերաբերում է Հին Ջուղայի խաչքարերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը:

ՀՀ փոխրատգրոծնախարարը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանն իր քայլերով մոտեցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի հասունացման պահը: «Ադրբեջանի նմանատիպ վարքագիծը բերելու է այդ գործընթացին»,- ընդգծեց Քոչարյանը:

Միաժամանակ, փոխնախարարը նշեց, որ միջազգային հանրության համար տեղի ունեցող ողջ գործընթացը հստակ է, պարզ է նաև բանակցային պրոցեսի խանգարողը, ով թույլ չի տալիս, որպեսզի գործընթացն առաջ շարժվի: Քոչարյանի դիտարկմամբ՝ հայկական կողմի դիրքորոշումը միջազգային հանրության համար մշտապես եղել է հստակ, պարզ ու ըմբռնելի:

Հայերեն English Русский

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով