Life

Հարսանեկան զգեստի 100-ամյա Էվոլյուցիան ցուցադրել են երեք րոպեում

1 րոպեի ընթերցում

Հարսանեկան զգեստի 100-ամյա Էվոլյուցիան ցուցադրել են երեք րոպեում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարսանեկան զգեստի 100-ամյա Էվոլյուցիային նվիրված տեսահոլովակը Համացանցի հիթ Է դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Տեսագրությունը սեպտեմբերի 30-ին в YouTube-ում հրապարակել Է Mode հեռուստաալիքը: Մեկ օրվա ընթացքում այն դիտվել Է 260 հազար անգամ:

Տեսահոլովակի ստեղծողները ցուցադրել են հարսանեկան նորաձեւության փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 1915-ից մինչեւ 2015 թվականը: Հոլովակում նկարահանվել Է մոդել Լոլի Հոուին: Ոճաբանների խմբի օգնությամբ նա իր վրա փորձել Է յուրաքանչյուր տասնամյակի համար բնորոշ կերպարները:

Ինչպես նշում Է The Daily Mail-ը, տեսագրության հեղինակներին ոգեշնչել են իրենց ժամանակի ֆեյշն-կուռքերը, օրինակ՝ դերասանուհի Կլարա Բոուն (1920-ական թվականներ), Էլիզաբեթ Թեյլորը (1950-ականներ): 1970-ականների ոճով զգեստն ստեղծվել Է նկատի առնելով հիփի մշակույթը, իսկ 1980-ական թվականներինը՝ արքայադուստր Դիանայի հարսանեկան զգեստը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում