ՀԾԿՀ-ն թույլատրեց վաճառել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառելու թուլտվություն տվեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումն ընդունվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հոկտեմբերի 1-ին կայացած նիստում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին որոշման նախագծին միաձայն կողմ քվեարկեցին հանձնաժողովի բոլոր անդամները: Համապատասխան որոշման նախագծում, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով`

ա) «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության 2015 թվականի սեպտեմբերի 15-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության սեպտեմբերի 25-ի գրությունները,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1085-Ա որոշումը, և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի 6.2 բաժինը`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Թույլատրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:

2. Սահմանել, որ սույն որոշումը կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե ուժը կորցրած, չեղյալ, անվավեր, կամ վերացված է ճանաչվում, կամ կասեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1085-Ա որոշումը, որոշմամբ տրված համաձայնությունը կամ խախտվում է նշված որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի համար սահմանված պահանջներից կամ պայմաններից որևէ մեկը:

3. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ իր 100 տոկոս բաժնետոմսերի (ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակի) վաճառքի գործարքի վերաբերյալ փաստաթղթերը (այդ թվում՝ պայմանագրեր, համաձայնագրեր, հավաստիացումներ) դրանց կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

Հայերեն English Русский

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ