Քաղաքականություն

Իսպանական Սիյա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Իսպանական Սիյա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Վալենսիա մարզում գտնվող Սիյա քաղաքը սեպտեմբերի 29-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, բանաձևը ներկայացվել է Ձախ միության խոսնակ Վալենտին Մատեոյի կողմից, ով իր խոսքում հակիրճ ներկայացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության դրդապատճառներն ու հետևանքները, այն պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու անհրաժեշտությունը: Քաղխորհուրդը ներկայացնող վեց կուսակցությունները միաձայն կողմ են քվեարկել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ոճրագործությունը ցեղասպանություն որակելու վերաբերյալ բանաձևին:

Սիյան այսպիսով միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած Իսպանիայի քաղաքներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում