Ադրբեջանը մի քանի օրում ունեցել է 22 զոհ և 60-80 վիրավոր. ԼՂՀ ՊՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ նախորդ մի քանի օրերին սահմանային միջադեպերի հետևանքով ադրբեջանական կողմի կորուստները հայտարարվածից ավելի շատ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մնացականյանը հայտնել է Արցախի խորհրդարանում ունեցած ելույթում:

Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում մեջբերել է Լևոն Մնացականյանի ելույթից մի հատված, որտեղ ասվում է. «Այս օրերին Ադրբեջանն ունեցել է 22 զոհ և 60-80 վիրավոր»:

Արցախի ՊԲ-ն բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները` սեփական հանրությանը մոլորության մեջ պահելու և ընտրած հանցավոր մարտավարության անհաջողությունները քողարկելու նպատակով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊՆ-ն սեպտեմբերի 29-ին հրապարակեց սեպտեմբերի 28-ին ունեցած 6 զոհերի անունները` Շահիյար Ալի օղլու Ույադով (զորակոչվել է 13.01.2015), Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով (զորակոչվել է 28.04.2015), Նիջաթ Մեհման օղլու Յարաև (զորակոչվել է 08.12.2014), Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյուբով (զորակոչվել է 08.12.2014), Էլվին Մուշրու օղլու Յուսուֆով (զորակոչվել է 15.12.2014) և Սամիր Սաբիր օղլու Ահմեդով (զորակոչվել է 18.07.2014):

Հայերեն English Русский

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով