Հայկական կողմը ՀԱՊԿ-ից լուրջ արձագանք է ակնկալում Ադրբեջանի գործողություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ-ից ավելի լուրջ արձագանք է ակնկալում Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացնելու հարցին: Սեպտեմբերի 30-ին ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումների «Անխախտ եղբայրություն 2015» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ն որևէ կերպ չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացնելու` Ադրբեջանի սադրիչ գործողություններին, Յուրի Խաչատուրովն ընդգծեց, որ ցանկալի է, որպեսզի ՀԱՊԿ-ի արձագանքը նման դեպքերում լուրջ լինի:

«Ցանկալի է, որ լինի այդ արձագանքը, սակայն լուրջ արձագանք դեռևս չկա: Մենք կարող ենք համարժեք պատասխան տալ ադրբեջանական սադրանքներին և օգնություն դեռ չենք խնդրում, սակայն ակնկալում ենք մարդկային աջակցություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Խաչատուրովը:

Նույն հարցին անդրադարձել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը` ընդգծելով, որ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններն այդ հարցը երբեք անուշադրության չեն մատնում: Նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մեծ ուշադրություն են հատկացրել Դուշանբեում ՀՀ Նախագահի ելույթին, որում նա բարձրացրել էր Ադրբեջանի կողմից սահմանին լարվածություն առաջացնելու հարցը: Սեմերիկովը նաև նշել էր, որ հայկական զինված ուժերն ունակ են համարժեք պատասխան տալ ԼՂ հակամարտության գոտում իրականացվող սադրանքներին:

Հայերեն العربية

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց