Life

Նոր Tesla-ն հանդերձված Է կենսաբանական զենքից պաշտպանությամբ

2 րոպեի ընթերցում

Նոր Tesla-ն հանդերձված Է կենսաբանական զենքից պաշտպանությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla Motors-ի հնմնադիր Էլոն Մասքը հայտնել Է, որ իր ընկերության կողմից մշակված Model X Էլեկտրոկարը հանդերձված Է կենսաբանական զենքից պաշտպանությամբ: Այս մասին նա հայտարարել Է շնորհանդեսի ժամանակ, որը նախորդել Է փաճառքների մեկնարկին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Verge պորտալին:

Մասքի հայտարարության համաձայն՝ Model X-ում տեղակայված Է օդի զտիչ, որը մոտավորապես տասն անգամ խոշոր Է ստանդարտայինից: Պաշտպանության ռեժիմի ակտիվացման դեպքում այն 800 անգամ ավելի արդյունավետ Է կանխում վիրուսների հայտնվելը սալոնում, քան սովորական ավտոմոբիլների զտիչը: Օդափոխության համակարգի մենյուում համապատասխան օպցիոնը նշանակված Է կենսաբանական սպառնալիքի նշանով:

Մասքը հայտարարել Է, որ Model X-ի այս առանձնահատկությունն օգտակար կլինի այն դեպքում, եթե Երկրի վրա ծավալվեն իրադարձություններ, որոնք սովորաբար նկարագրվում են աղետալի-կործանարար երեւույթներ ներկայացնող սցենարներում: Նա հայտարարել Է, որ Tesla Motors-ը փորձում Է դառնալ նման աղետներից պաշտպանության միջոցների ներդրման առաջատարը:

Կալիֆոռնիայում Model X Էլեկտրոկարի նախապատվերներով վաճառքներն սկսվել են սեպտեմբերի լույս 30-ի գիշերը: Էլեկտրոկարի բազային տարբերակի արժեքն այժմ կազմում Է մոտավորապես 132 հազար դոլար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում