Տնտեսություն

ՀՀ Ֆինանսների փոխնախարարը Թեհրանում քննարկել է մաքսային ծառայությունների համագործակցության զարգացման հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ Ֆինանսների փոխնախարարը Թեհրանում քննարկել է մաքսային ծառայությունների  համագործակցության զարգացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը, նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 24-28-ը աշխատանքային այցով գտնվել է Թեհրանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մաքսային ծառայության նախագահ Մասուդ Քարբասիանի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են ԻԻՀ և ՀՀ մաքսային ծառայությունների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր, մասնավորապես, անդրադարձել է կատարվել մաքսային տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակմանը, ֆինանսական և համատեղ ներդրումային ծրագրերին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանահատող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբնախնական տեղեկատվության փոխանակման ուղղությամբ: Առաջիկայում համապատասխան համաձայնագիրը կլրամշակվի և կնախապատրաստվի ստորագրման:

Կողմերը նշել են զբոսաշրջության զարգացման նպատակով Իրան-Հայաստան սահամանային անցակետում երկու երկրների քաղաքացիների սեփական փոխադրամիջոցներով սահմանի հատման ընթացակարգերի պարզեցման, բեռների և ուղևորների հոսքն ավելի արագ կազմակերպելու անհրաժեշտությունը:

ԻԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ԻԻՀ օտարերկրյա ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Խազայիի հետ բանակցություններում քննարկվել են Իրան-Հայաստան փոխգործակցության նոր հնարավորությունները` կապված Իրանի նկատմամաբ միջազգային պատժամիջոցների վերացման, Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցությունից հետո փոխադարձ ներդրումների խթանմանն առնչվող հարցեր:

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը այցելել է Թեհրանի Արևմտյան մաքսատուն և Սպահան քաղաքի մաքսակետ, ծանոթացել վերջիններիս գործունեությանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում