Ինովացիա

NASA-ն ապացուցել Է Մարսի վրա հոսող գետերի առկայությունը

1 րոպեի ընթերցում

NASA-ն ապացուցել Է Մարսի վրա հոսող գետերի առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հայտարարել Է Մարսի գլխավոր գաղտնիքի բացահայտման մասին. մոլորակի վրա հայտնաբերվել են գետեր՝ հեղուկ աղաջրի՝ սեզոնայնորեն հայտվնող հոսքեր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին գործակալությունը հաղորդել Է սեպտեմբերի 28-ին հատուկ դրա համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Միջոցառումն ուղիղ եթերով հեռարձակվել Է NASA Television-ով եւ գործակալության կայքում, իսկ դրա հիմնական արդյունքները հրապարակվել են Nature Geoscience-ում:

Մամուլի ասուլիսի եւ հրապարակման գլխավոր եզրակացությունն այս Է՝ ներկայում Մարսի վրա գոյություն ունեն հեղուկ աղաջրի հոսքեր: Այդ գոյացություններն ի հայտ են գալիս տարվա տաք ժամանակ եւ անհետանում են ցուրտ ժամանակ: Մոլորակագետներն այս եզրակացությանը հանգել են՝ վերլուծելով այն բարձրորակ լուսանկարները, որոնք ստացվել են Mars Reconnaissance Orbiter (MRO) մարսյան ուղեծրային ապարատի High Resolution Imaging Science Experiment (HiRISE) գիտական գործիքի միջոցով:

Լուսանկարը`NASA

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում