Կառավարություն

Խաղողի մթերման գործընթացը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում

1 րոպեի ընթերցում

Խաղողի մթերման գործընթացը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում խաղողի մթերման գործընթացը շարունակում է գտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ կրկին այցելել է Արարատի մարզ, եղել տեղի մթերող կազմակերպություններում, հանդիպել խաղողագործների հետ՝ ծանոթացել մթերման աշխատանքների ընթացքին: Վարչապետը կարևորել է խաղողի մթերման գործընթացը կազմակերպված անցկացնելու հանգամանքը և նշել, որ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահելու խաղողի բերքը պատշաճ և ժամանակին մթերելու գործընթացը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում