Հոգևորականները Ցեղասպանության նահատակ-սրբերից աշխարհում խաղաղության համար բարեխոսություն խնդրեցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյուռոնօրհնեքի առիթով Հայաստանում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու և քույր եկեղեցիները հոգևորականներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ զետեղեցին անմեղ զոհերի հիշատակի կոթողին: Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ` Հայաստան ժամանած տարբեր եկեղեցիների ներկայացուցիչների, Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների առաջնորդների, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչների ու թեմերի առաջնորդների մասնակցութամբ Անմար կրակի մոտ անցկացվեց Բարեխոսության կարգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոգևորականները Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներից խնդրեցին բարեխոսություն, որ թե' հայության, թե' ողջ քրիստոնյաների կյանքում տիրի խաղաղություն և համերաշխություն:

Հռոմի պապին ներկայացնող Կարդինալ Լեոնարդո Սանդրին աղոթք հղելով ասաց. «Խնդրում ենք մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր տառապալից ուղի անցան հարյուր տարի առաջ, բարխոսեն մեր եղբայրների ու քույրերր համար, ովքեր այժմ են տառապում, աղոթեն աշխարհում խաղաղության համար, մասնավորապես, Սիրիայում ու Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար: Մենք հիշում ենք բոլորին, ովքեր հիմա տառապում են պատերազմից, բռնությունից, ահաբեկչությունից»: Նա նաև սրբադասված նահատակներից խնդրեց բարեխոսություն համայն քրիտոնյաների համար, որպեսզի նրանց շրջանում միասնականություն լինի, քանի որ դա է Հիսուս Քրիստոսի կամքը:

Այնուհետև հոգևորականները Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում:

Սեպտեմբերի 27-ին կկայացած Սրբալույս մյուռոնի օրհնության արարողությանը ներկա են եղել Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների 39 պետեր և ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին ներկայացնող Գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական առաջնորդն ու փոխանորդը, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և Նվիրապետական Աթոռների միաբաններ:

Հայերեն English

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով