Life

Keeping Up With Kardashians-ի հերթական էպիզոդը պատմել է Կարապի լճում Քանյե Ուեսթի համերգի մասին

2 րոպեի ընթերցում

Keeping Up With Kardashians-ի հերթական էպիզոդը պատմել է Կարապի լճում Քանյե Ուեսթի համերգի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի Քարդաշյաններ ընտանիքի մասին պատմող Keeping Up With Kardashians հեռուստաշոուի հերթական սերիան կպատմի Քիմ Քարդաշյանի ամուսնու` Քանյե Ուեսթի` Երևանի Կարապի լճում ունեցած անկրկնելի համերգի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում հայտնել է Քիմ Քարդաշյանը: «Ես գիտեի, որ նա ինչ-որ խենթ բան է պատրաստել»,- նշում է Քարդաշյանը` անդրադառնալով ինքնաբուխ կազմակերպված համերգին:

Քարդաշյանների` Հայաստան այցի մասին իրապատումը բաղկացած է 4 սերիայից: Առաջին սերիայում ներկայացված էր Քարդաշյանների դիմավորումը երկրպագուների կողմից, Քիմ և Քլոե Քարդաշյանների առաջին տպավորությունները:Հենց Երևան այցելության առաջին իսկ օրը Քիմը որոշել էր անակնկալի բերել քրոջը և տեղեկացրել նրան իր հղիության մասին:

Մեգերյան կարպետների գործարան այցելության ընթացքում Քլոեն հանդիպելով մի աղջկա, գնահատել էր նրա գեղեցկությունն ու խնդրել լուսանկարել, որպեսզի լուսանկարը ուղարկի եղբորը` ապացուցելու, թե ինչպիսի գեղեցկուհիներ են ապրում Հայաստանում:

Առաջին հաղորդման մեջ նաև անդրադարձ է կատարվել քույրերի այցելությանն իրենց նախնիների բնակավայր Գյումրի, որտեղ նրանք եղել են իրենց նախնիների տանը:Քիմի ամուսինը` Քանյե Ուեսթն իր հերթն այցելել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն` ծանոթանալով տեղի երեխաների աշխատանքներին ու գործունեությանը:

Հաղորդման եզրափակիչ հատվածում ներկայացվել է Քարդաշյանների և Քանյե Ուեսթի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ նրանք ծաղիկներ են դրել 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: «Անհավատալի է, որ 100 տարի անց էլ շատերը ժխտում են, որ Ցեղասպանությունը երբևէ եղել է»,- հեռուստաեթերում ասել է Քիմ Քարդաշյանը:

Tune into E tonight for another episode of us in Armenia!!!! #KUWTK 8/9 c

Posted by Kim Kardashian West on 27 сентября 2015 г.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում