Հայաստանում տուրիզմի որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել ոլորտի մասնագետների մակարդակը. ՏՀԻ-ի ռեկտոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած տուրիստ, որը այցելում է որևէ երկիր, այդ երկրում տուրիզմին հարակից ոլորտներում ստեղծվում է 4-5 աշխատատեղ: Սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը՝ շնորհավորելով Տուրիզմի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է սեպտեմբերի 27-ին:

«Տուրիզմը զբոսաշրջությունը չէ, այն արդյունաբերություն է, և ցանկացած երկրում տուրիզմի զարգացումն ազդում է մոտ 53 ուղղությունների զարգացման վրա, որոնցից մենք հիմնականում նշում ենք գյուղատնտեսությունը, թեթև արդյունաբերությունը, խմիչքի և հուշանվերների արտադրությունը»,- հավելեց նա:

Մինասյանը նշեց նաև, որ Հայաստանի տուրիստական կադրերի պաշարը, մասնագիտական ունիվերսալությունը չեն բավարարում, որպեսզի տուրիզմի որակն ավելի բարելավվի: Ըստ նրա` այսօր փոխվել են նաև տուրիստների պահանջներն, ու Հայաստանին անհրաժեշտ են նոր տուրիստական արտադրանք, նոր մասնագետներ, որպեսզի հնարավոր լինի բավարարել այդ պահանջները:

Սեպտեմբերի 27-ը Տուրիզմի միջազգային օրն է։ Սեպտեմբերի 27-ը, որպես Տուրիզմի մջազգային օր, հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Տուրիզմի համաշխարհային կազմակերպության կողմից: Նպատակը զբոսաշրջության քարոզչությունն է, համաշխարհային հանրության տնտեսության մեջ ունեցած ներդրման լուսաբանումը, ինչպես նաև տարբեր երկրների ժողովուրդների միջև կապերի զարգացումը։ Հայաստանում Տուրիզմի միջազգային օրը նշվում է սկսած 2009 թվականից:

Հայերեն

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հայաստանը ներկայացնող աշակերտներն այս տարի երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Ինչ հեռանկարներ ունի Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը. մեկնաբանում է փորձագետը