Լոնդոնում ներկայացրել են Bloodhound գերձայնային ավտոմոբիլը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթ Լոնդոնում գործնականում ավարտված տարբերակով առաջին անգամ ցուցադրվում Է Bloodhound («Խուզարկու») նոր գերձայնային ավտոմոբիլը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այն ցուցադրվում Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Քեների Ուորֆ գործարար շրջանի East Wintergarten կոնֆերենց-համալիրում: Հանդիսավոր շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին:

Ինչպես սպասվում Է, Bloodhound-ը պետք Է գերազանցի արագության 1228 կմ/ժ ներկայիս ռեկորդը, որը սահմանվել Է 1997 թվականի հոկտեմբերի 15-ին: Thrust SSC-ը դարձել Է առաջին ավտոմոբիլը, որը պաշտոնապես հաղթահարել Է ձայնային արգելքը: SSC հապավումը, որը հավելում են Bloodhound-ի անվանմանը, բուն իմաստով նշանակում Է "supersonic car" - գերձայնային ավտոմոբիլ:

Նոր ավտոմոբիլը փորձարկումները կսկսի 2016 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ հատուկ կառուցված բոլորուղում: Սկզբնական նպատակը 1287 կմ/ժ արագություն զարգացնել Է, սակայն մինչեւ 2017 թվականը կոնստրուկտորները մտադիր են գերազանցել ժամում հազար մղոն (գրեթե 1610 կմ/ժ) շեմը: Ինչպես սպասվում Է, ժամում մինչեւ հազար մղոն թափառքի համար բոլիդին կպահանջվի 55 վայրկյան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի