Life

Գիտնականները նոր ներգործուն դեղերի ստեղծման ժամկետները գնահատել են 100 տարի

2 րոպեի ընթերցում

Գիտնականները նոր ներգործուն դեղերի ստեղծման ժամկետները գնահատել են 100 տարի

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները ներկայացրել են այն բանի մանրամասն հաշվարկները, թե որքան ժամանակ կպահանջվի բժշկագիտության բնագավառում հիմնարար հետազոտություններից մինչեւ մահացու վտանգավոր հիդանդությունների դեմ նոր դեղորայքի մշակումը: Հատուկ գրաֆիկով նշելով հայտնագործությունների հետեւողականությունը՝ գիտնականները պարզել են, որ այժմ մեկ ներգործուն դեղի ստեղծման համար անհրաժեշտ են հազարավոր պրոֆեսիոնալների ջանքեր եւ տասնյակ տարիների աշխատանք: Հետազոտությունը ներայացված Է Cell հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դիմելով տվյալների մոդելավորման նոր մեթոդներին՝ հետազոտողները հետեւել են այն երկու դեղերի ուղուն, որոնք վերջերս են թույլատրագրում անցել ԱՄՆ-ում եւ որոնք կարելի Է ապաքինող համարել: Դրանք են իպիլիմումաբը, որը կիրառվում Է ուշ փուլում մելանոմայի դեմ, եւ իվակաֆտորը, որը կիրառվում Է որոշ տիպերի մուկովիսցիդոզի դեմ:

Հրապարակված գիտական գործերի վկայակոչումների ուսումնասիրումը ցույց Է տվել, որ իպիլիմումաբի ստեղծումը պահանջել Է 5700 կազմակերպություններից յոթ հազար գիտնականների աշխատանքը, եւ այդ աշխատանքը տեւել Է ավելի քան հարյուր տարի: Իվակաֆտորը հայտնվել Է 2500 ինստիտուցիաներից 2900 գիտնականների շնորհիվ, իսկ նրանք աշխատել են 60 տարի:

Լուսանկարը`Reuters

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում