Մշակույթ

Բրյուսելում առաջին անգամ բացվել է Փարաջանովի գործերի ցուցադրություն

1 րոպեի ընթերցում

Բրյուսելում առաջին անգամ բացվել է Փարաջանովի գործերի ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ անվանի կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի գործերն առաջին անգամ ներկայացվել են Բրյուսելում բացված ցուցադրության ժամանակ: Ինչպես Բրյուսելից ներկայացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցադրությունը կազմակերպել է Պողոսյան հիմնադրամը:

Փարաջանովի գործերը ներկայացվել են մեկ այլ հայ արտիստի` Սարգսի (Սարգիս Զաբունյան) գործերի հետ, ով ոգեշնչվել է հայ մեծանուն կինոռեժիսորի աշխատանքներով: «Երբ ես Փարիզում տեսա նրա ֆիլմը` «Սայաթ-Նովան», ես շանթահար եղա: Կարծում եմ, որ ֆիլմը դիտել եմ 40, 50, 60 անգամ: Ինչ-որ բան կապում է իմ և նրա աշխարհը»,- նշել է Սարգիսը: Նա շեշտել է, որ ցուցադրության միջոցով փորձել է ցույց տալ երկխոսություն, զրույց իր և Փարաջանովի միջև:

Ե'վ Փարաջանովը, և' Սարգիսն իրենց գործերում որպես ներշնչանքի աղբյուր են դիտարկում Հայաստանը:

Պողոսյան հիմնադրամը նպատակ ունի այս ցուցադրությունը վերածել երկխոսության երկու հայերի` արվեստի հսկաների միջև: «Երկու արտիստներն էլ ընդհանուր շատ բան ունեն: Սարգիսը Փարաջանովի ֆիլմերի մեծ սիրահար է»,- ընդգծել է հիմնադրամի ներկայացուցիչ Էրիկ Բուլոթը:

Ցուցադրություն բաց կլինի մինչև 2016 թվականի հունվարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում