Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով ձերբակալվել է 3 անձ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2015թ. սեպտեմբերի 21-ին Սմբատ Հակոբյանից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը Աբովյան փողոցում անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ս. Հակոբյանի հիվանդության պատմագրի համաձայն` վերջինի մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի փակ կոտրվածք, 8-րդ կողի կոտրվածք, պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա աջից»:

Դեպքի առթիվ 2015թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել է տուժողը, ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Քննության արդյունքներով, 2015թ. սեպտեմբերի 23-ին հիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ 1978թ. ծնված Արարատ Գրիգորյանը, 1984թ. ծնված Հակոբ Պետրոսյանը և 1979թ. ծնված Արմեն Սարգսյանը, ովքեր նույն օրը ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին