Իրավունք

Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 7 դեպք

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 7 դեպք

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 8 պատահարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 23-24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության 7, խարդախության 5, յուրացման 3 և շորթման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման, գողության, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում