Հայ-գերմանական համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում նորանոր շերտեր է ընդգրկում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-գերմանական համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում նորանոր շերտեր է ընդգրկում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը:

«Մենք ունենք մշակույթի ասպարեզում երկար տարիների համագործակցության ավանդույթ Հայաստանի հետ: Սկզբում այն սկսվել է դպրոցների մակարդակում գործընկերության հաստատմամբ: Մենք այժմ համագործակցում ենք գիտության, կրթության և մշակույթի բազմաթիվ ոլորտներում: Այսինքն` այս տարիների ընթացքում ընդլայնվել է այդ համագործակցությունը»,- նշեց Շտեֆան Դորգերլոհը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարի խոսքով` այսօր երկու երկրները փոխանակում են իրականացվում աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դպրոցների տնօրերենների միջև, տեղի են ունենում փոխայցելություններ:

«Երկու երկրների արվեստագետներն այցելում են Հայաստան և Գերմանիա, մենք կազմակերպում ենք Գերմանիայում հայկական մշակույթի օրեր: Կա հնագետների խորը համագործակցություն. գերմանացի հնագետները ժամանում են Հայաստան և պեղումներ կատարում: Կա նաև համագործակցություն գիտնականների միջև. նրանք երկու լեզուներով գրքեր են հրատարակում: Սա նշանակում է, որ մեր համագործակցությունը նորանոր շերտեր է ընդգրկում, և կարիք կա այդ մասին նոր համաձայնագիր կնքելու»,- տեղեկացրեց նախարարը:

Սեպտեմբերի 23-ին կստորագրվի ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: «Մենք ցանկանում ենք համաձայնագրում նշել հայ-գերմանական մշակութային օրերի և միջոցառումների կազմակերպման մասին: Ցանկանում ենք երկկողմ միջոցառումներին պարբերական բնույթ հաղորդել»,- շեշտեց Շտեֆան Դորգերլոհը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ համագործակցությունը սկսվել է 1998 թ-ին «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հետագա համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Հուշագրի շրջանակում պարբերաբար իրականացվել են բարձրաստիճան փոխայցելություններ թե՛ Հայաստանում, թե՛ ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում, որոնք նպաստել են կողմերի միջև կանոնավոր երկխոսության ձևավորմանը: Դրանից հետո կնքվել են բազմաթիվ այլ երկկողմ փաստաթղթեր, իրականացվել են տարատեսակ միջոցառումներ, այցելություններ նախարարների մակարդակով: Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը վերջերս հարստացել է միջազգային ճանաչում վայելող իրանահայ հայր և որդի արվեստագետներ՝ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանի արխիվով: 2014 թ. սեպտեմբերի 9-ին, Մատենադարանը համաձայնագիր է կնքել Գերմանիայի Դաշնության քաղաքացի, 84-ամյա Էմմանուել Սևրուգյանի հետ, ըստ որի, Էմմանուել Սևրուգյանը Մատենադարանին է նվիրաբերել իր հոր և պապի կողմից որպես ժառանգություն ստացած գեղանկարների և լուսանկարների հավաքածուները:

Հայերեն English Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել