Իրավունք

Հակառակորդի կողմից հայ զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

1 րոպեի ընթերցում

Հակառակորդի կողմից հայ զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 19:50-ին, Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուսլան Սերգեյի Մկրտչյանը (ծնված 1986թ. )՝ կրծքավանդակի հետին մակերեսի մանր բեկորային վերքեր ախտորոշմամբ:

Ըստ նախնական տվյալների, Ռ. Մկրտչյանը նշված վնասվածքն ստացել է 2015թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 19:00-ի սահմաններում, մարտական հենակետում ինժիներական աշխատանքներ կատարելու ժամանակ` հակառակորդի արձակած նռնականետի արկի բեկորներից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանության փորձ՝ կատարված ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։

Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում