Իրավունք

Ոստիկանները խոշտանգել են քաղաքացուն. ՀՔԾ

1 րոպեի ընթերցում

Ոստիկանները խոշտանգել են քաղաքացուն. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Ռուստամ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 25-ին ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցը խոշտանգել է իրեն՝ բռունցքներով հարվածներ է հասցրել կրծքավանդակին, քաշքշել և հրել է: Այս կերպ՝ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցը հարկադրել է իրեն հետաքննիչի մոտ նախկինում տված բացատրությանը նույնաբովանդակ ցուցմունքներ տալ այն մասին, թե, իբր, անձնական օգտագործման համար թմրամիջոց է ձեռք բերել, որից հյուրասիրելու եղանակով՝ ապօրինի իրացրել է քաղաքացի Ն. Պ.-ին:

Բացի այդ, հիշյալ բաժնի մեկ այլ ոստիկան սպառնացել է իրեն՝ հայտնելով, որ եթե չպնդի նախկինում հայտնած տեղեկությունները, ապա կդատապարտվի, ինչի արդյունքում տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 309.1 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում