Արցախ

Անհավատալի է, որ 100 տարի անց մարդիկ ժխտում են Ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան

2 րոպեի ընթերցում

Անհավատալի է, որ 100 տարի անց մարդիկ ժխտում են Ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Keeping Up With Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը միլիոնավոր հեռուստադիտողների առջև անհավատալի է համարել Հայոց ցեղասպանության մեկդարյա ժխտումը: Սեպտեմբերի 20-ին ռեալիթի շոուի` Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի անդամների հայաստանյան այցի մասին պատմող առաջին սերիան եզրափակվել է Քարդաշյանների և Քանյե Ուեսթի այցելությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ նրանք ծաղիկներ են դրել զոհված 1.5 միլիոն հայերի հիշատակն անմահացնող անմար կրակի մոտ: «Անհավատալի է, որ 100 տարի անց էլ շատերը ժխտում են, որ Ցեղասպանությունը երբևէ եղել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հեռուստաեթերում ասել է Քիմ Քարդաշյանը:

Քարդաշյանների` Հայաստան այցի մասին իրապատումը բաղկացած է 4 սերիայից: Առաջին սերիայում ներկայացված է նաև Քարդաշյանների դիմավորումը երկրպագուների կողմից, Քիմ և Քլոե Քարդաշյանների առաջին տպավորությունները:Հենց Երևան այցելության առաջին իսկ օրը Քիմը որոշեց անակնկալի բերել քրոջը և տեղեկացրեց նրան իր հղիության մասին:

Մեգերյան կարպետների գործարան այցելության ընթացքում Քլոեն հանդիպելով մի աղջկա, գնահատեց նրա գեղեցկությունն ու խնդրեց լուսանկարել, որպեսզի լուսանկարը ուղարկի եղբորը` ապացուցելու, թե ինչպիսի գեղեցկուհիներ են ապրում Հայաստանում:

Հաղորդման մեջ նաև անդրադարձ կատարվեց քույրերի այցելությանն իրենց նախնիների բնակավայր Գյումրի, որտեղ նրանք եղան իրենց նախնիների տանը:Քիմի ամուսինը` Քանյե Ուեսթն իր հերթն այցելեց ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն` ծանոթանալով տեղի երեխաների աշխատանքներին ու գործունեությանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում