Մշակույթ

Նախագահը պարգևատրել է Հրանտ Թոխատյանին և Հարութ Փամբուկչյանին

1 րոպեի ընթերցում

 Նախագահը պարգևատրել է Հրանտ Թոխատյանին և Հարութ Փամբուկչյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին մի խումբ արվեստագետների պարգևատրելու մասին հրամանագրեր է ստորագրել: Նրանց թվում են նաև դերասան Հրանտ Թոխատյանն ու երգիչ Հարութ Փամբուկչյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար դերասան Հրանտ Արամի Թոխատյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:

Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Հարութ Եսայու Փամբուկչյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, գեղարվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար գեղանկարիչ Արկադի Զինովարի Բաղդասարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում