Սիրիահայ դպրոցականների հիմնական խնդիրը արելահայերենի և ռուսերենի չիմացությունն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան տեղափոխված սիրիահայ դպրոցականների հիմնական խնդիրը արևելահայերենի և ռուսերենի չիմացությունն է: Այս մասին սեպտեմբերի 19-ին Սփյուռքի նախարարությունում, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին նշեց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ծրագրերի պատասխանատու Սիրանուշ Վարդանյանը:

«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ֆինանսավորմամբ Երևանի երկու դպրոցներում մենք իրականացնում ենք հայերենի և ռուսերենի երկարօրյա դասընթացներ: Եվ խրախուսում ենք այլ դպրոցներից երեխաներին ևս միանալ դասընթացներին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սիրանուշ Վարդանյանը:

Նա մանրամասնեց, որ նշված դասընթացներն անցկացնում են Երևանի թիվ 71 և թիվ 113 դպրոցներում: Խոսելով կրթական խնդիրների մասին` «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ծրագրերի պատասխանատուն նկատեց, որ կարևոր է նաև օգնել Սիրիայից տեղափոխված փոքրիկներին պատրաստվել դպրոց հաճախելուն:

«Ծրագրի շրջանակներում ստեղծվել են երկու դպրոցահեն և երկու մանկապարտեզի շրջանակներում նախակրթարաններ: Այստեղ մանկապարտեզ այցելության խնդիր ունեցող սիրիահայ երեխաներին սիրով ընդունում են՝ օգնելով պատրաստվել դպրոց ընդունվելուն»,- հայտնեց Սիրանուշ Վարդանյանը:

Հայերեն English

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին