Սփյուռք

Կալիֆորնիայի Սենատի նախագահը միացել է հայկական օրենսդրական հանձնախմբին

1 րոպեի ընթերցում

Կալիֆորնիայի Սենատի նախագահը միացել է հայկական օրենսդրական հանձնախմբին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի Սենատի նախագահ Քևին Դե Լեոնը դարձել է առաջին սենատորը, ով միացել է Հայկական օրենսդրական հանձնախմբին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Ասպարեզ» պարբերականը:

Սենատորն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է ծառայել հազարավոր ամերիկահայերի, որոնք բնակվում են իր շրջանում (Լոս Անջելես)` հավելելով, որ միայն հաճույք է լինել հայկական հանձնախմբի անդամ, որտեղ իրեն զգում է ինչպես տանը:

Դե Լեոնն ընդգծել է, իր մասնակցությունը հանձնախմբում, որը մինչ այդ կազմված էր Կալիֆորնիայի ասամբլեայի ներկայացուցիչներից, կօգնի իրեն վերհանել գլխավոր հարցերը և բարելավել Կալիֆորնիայի հայ համայնքի պայմանները: Նա նկատել է, որ սա է հիմնական պատճառը, որ ինքը ոգևորված է հանձնախմբին միանալու համար, քանի որ այդպիսով արժեքավոր գործ անելուպաշտոնական հարթակ է ստեղծվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում