Սպորտ

Ըմբիշ Ռոման Ամոյանը հեռանում է մեծ սպորտից

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Ռոման Ամոյանը հեռանում է մեծ սպորտից

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը հեռանում է մեծ սպորտից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

«Ռոման Ամոյանը մեր լավագույն ըմբիշն է եղել: Մենք իրենից շատ գոհ են և շնորհակալ ենք: Նա այնքան մեդալներ է նվաճել Հայաստանի համար, որ մենք միայն պետք է շնորհակալ լինենք: Մենք առանձին լուրջ զրուցել ենք, և նա ինձ ասաց, որ այլևս չի կարող գոտեմարտել»,- ասաց Ջուլֆալակյանը:

Ռոման Ամոյանը Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և եռակի արծաթե մեդալակիր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում