Արցախ

Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է Լավրենտ Ղալայանի անհատական ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է Լավրենտ Ղալայանի անհատական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի պատկերասրահում ԼՂՀ ժողովրդական նկարիչ Լավրենտ Ղալայանի անհատական ցուցահանդեսի բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը մեր երկրում արվեստի զարգացման և Արցախի մշակույթն արտաքին աշխարհին ներկայացնելու տեսանկյունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում