Իրավունք

Գյումրիում մեկնարկել է Վալերի Պերմյակովի դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննությունը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել է Վալերի Պերմյակովի դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննությունը

ԳՅՈւՄՐԻ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում սեպտեմբերի 17-ին մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փորձաքննությանը ներկա են տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները:

Ավելի վաղ Ավետիսյաններիընտանիքիիրավահաջորդներիշահերի պաշտպանները միջնորդել էին Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության ենթարկելու համար. այդ միջնորդությունը բավարարվել էր:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը դասալքության զենքի հափշտակման եւ ապօրինի կրման հոդվածներովդատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Դատաքննությունն անցկացվեց օգոստոսի 12-ինԳյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդկայազորային զինվորական դատարանի արտագնա նիստում` Ալեքսանդր Շելդյաևինախագահությամբ: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադարձավ երկժամյաքննարկումից հետո եւ հրապարակեց վճիռը: Դատաքննությունն անցկացվեց մեկօրում:Պերմյակովը մեղադրվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեքհոդվածների` 338 հոդվածի 2 կետի «226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածիառաջին կետի պահաջներով: Պատիժը կրելու ժամկետը հաշվվում է 2015թ-ի հունվարի 13-ից՝Պերմյակովի կալանավորման օրվանից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասցրել հրազենայինվնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ ՍերյոժաԱրմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էրբժշկական կենտրոն այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկականդատատոքսիկոքիմիական դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուսսահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւհանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(երկուև ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանքենառաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովնընդունել է առաջադրված մեղադրանքը: Սպանության մասով գործը փոխանցված է հայկականկողմին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում