Life

Հնդիկներն ի նշան բողոքի մազեր եւ եղունգներ են ուղարկում վարչապետին

2 րոպեի ընթերցում

Հնդիկներն ի նշան բողոքի մազեր եւ եղունգներ են ուղարկում վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Բիհարի նահանգի տասնյակ հազարավոր բնակիչներ երկրի վարչապետ Նարենդրա Մոդիին են ուղարկել իրենց մազերն ու եղունգներն ի նշան, նրանց կարծիքով, իրենց հասցեին արված վիրավորական արտահայտությունների դեմ բողոքի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Փոստում նշում են, որ վերջին օրերին վարչապետի համար ստացվել են գրեթե 50 պարկ փոստային առաքումներ՝ սովորական երկու-երեքի փոխարեն: Բողոքի նման անսովոր ակցիայի առիթ Է դարձել վարչապետի սուր վեճը բիհարցի քաղաքական գործիչ Նիթիշ Կումարի հետ:

Մեկնաբանելով Մոդիի կուսակցության հետ դաշինքից իր կուսակցությունը հանելու՝ Կումարի որոշումը՝ վարչապետը հայտարարել Է, թե բիհարցի քաղաքական գործչի մոտ «ինչ-որ բան այն չԷ քաղաքական ԴՆԹ-ի հարցում»: Կումարն, իր հերթին, դա որակել Է թշնամական ելույթ նահանգի ամբողջ ժողովրդի դեմ:

Քաղաքական գործչի կարծիքով՝ Մոդին փաստորեն Բիհարի նահանգի բոլոր բնակիչներին մեղադրել Է թերարժեքության մեջ սխալ ԴՆԹ-ի պատճառով: Այս առնչությամբ Կումարը նահանգի բնակիչներին կոչ Է արել եղունգների եւ մազերի նմուշներ ուղարկել վարչապետին՝ անալիզի համար:

Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ ներկայում վարչապետի անունով եկել Է շուրջ 600 հազար փաթեթ՝ նահանգի բնակիչների մազերի եւ եղունգների նմուշներով, եւ արդեն հավաքվել Է եւս մեկ միլիոնը: Կումարը հույս ունի, որ հետագայում այդ քանակը կաճի մինչեւ հինգ միլիոն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում