«Ֆեյսբուք»-ը շուտով dislike կոճակ կունենա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սեպտեմբերի 15-ին հայտարարել է, որ այսուհետ Ֆեյսբուքը կունենա այդքան սպասված dislike` չհավանել կոճակը:Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, Ցուկերբերգն ասել է, որ այն թույլ կտա մարդկանց արտահայտել իրենց ցավակցությունը:

Նա նշել է, որ «Ֆեյսբուք»-ը շատ մոտ է այդ ֆունկցիայի տեստավորմանը և դեռևս 2009 թվականից, երբ նոր ոճի like կոճակը թողարկվեց, որոշ օգտատերեր սկսեցին պահանջել նաև dislike ֆունկցիան: «Հարյուրավոր մարդիկ խնդրել են այս մասին, և այսօր յուրահատուկ օր է, երբ պետք է ասեմ, որ մենք աշխատում ենք դրա վրա և շատ մոտ ենք դրա փորձարկմանը»,-ասել է Ցուկերբերգը:

Նա ընդգծել է այն փաստը, որ չհավանելու կոճակը չպետք է ծառայի որպես այլոց հրապարակումները ցածր գնահատելու մեխանիզմ: Նրա խոսքով՝ dislike կոճակը «տխուր» առիթներով արված հրապարակումներին համապատասխան վերաբերմունք արտահայտելու համար է:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում