Կստեծվի «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն ու հասարակական, քաղաքական գործիչները հայտարարություն են տարածել «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ ստեղծելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Ողջունելով Ֆրանսիական Հանրապետության «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի աջակցությունը՝ ազատ եւ ժողովրդավարական հասարակություն կառուցելու ու զարգացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների գործադրած հետեւողական ջանքերին,

Բարձր գնահատելով Ֆրանսիական Հանրապետության դերը ժողովրդավարական արժեքային համակարգի եւ հանրահայտ «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» սկզբունքների ամրագրման ու տարածման գործում,

Նպատակ ունենալով խթանել Ղարաբաղի եւ Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունների զարգացումը,

Գիտակցելով Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման ու կայունության պահպանման անհրաժեշտությունը եւ դրանում ժողովուրդների միջեւ երկխոսության ու համագործակցության կարեւորությունը,

Մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական, քաղաքական գործիչներս եւ պատգամավորներս, հայտարարում ենք Ֆրանսիական Հանրապետության հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ ստեղծելու որոշման մասին»:

Հայտարարության ներքո ստորագրել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանը, ԱրՊՀ պրոռեկտոր, Վալերի Ավանեսյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ` Վիտալի Բալասանյանը, Ժաննա Գալստյանը, Արթուր Թովմասյանը, Հայկ Խանումյանը, Լեռնիկ հովհաննիսյանը, Հովիկ Ջիվանյանը, «Ազատ Արցախ» հանր. թերթի լրագրող Ռուզան Իշխանյանը, SPFA կազմակերպ. Ստեփ. գրասենյակի ղեկավար Լիլիթ Մինասյանը և ԼՂՀ-ում Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ Միշել Տանկրեզը:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով