Լոռիում տղամարդը հրկիզել է իր անչափահաս որդուն սպանած քաղաքացու հայրական տունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Կուրթան գյուղում քաղաքացու կողմից ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2015թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 07:23-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ այրվում է Լոռու մարզի Կուրթան գյուղի տներից մեկը: Պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը` գույքը դիտավորյալ ոչնչացնելու դիտավորությամբ կոտրել է Խ. Գևորգյանի՝ Կուրթան գյուղում գտնվող տան պատուհանները, ապա բաց կրակի աղբյուրի ներգործությամբ փորձել է հրկիզել տան գույքը, ինչն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով. համագյուղացիները նկատել են բռնկված հրդեհը, և նրանց կանչով դեպքի վայր ժամանած հրշեջների կողմից այն մարվել է:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը փորձ կատարելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս):

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դրդապատճառը, շարժառիթը, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Նախնական քննության տվյալներով՝ նշված տունը հրկիզեու փորձ կատարել է օգոստոսի 28-ին սպանված անչափահասի հայրը՝ վրեժխնդրությունից դրդված։ Վերջինս իրավապահ մարմիններին է ներկայացել ինքնակամ եւ հայտնել, որ համագյուղացի Ս. Գևորգյանի կողմից սույն թվականի օգոստոսի 28-ին իր անչափահաս որդուն սպանելու կապակցությամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով, ալկոհոլի ազդեցության տակ ջարդել է Ս. Գևորգյանի հայրական տան պատուհանները, որից հետո այրված շորի կտորներ տուն նետելու միջոցով հրկիզել է տանը եղած գույքն ու հեռացել:

Առերեւույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է։

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին