Life

Գերմանիայում Facebook-ը կհեռացնի գաղթականներին վիրավորող մեկնաբանությունները

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում Facebook-ը կհեռացնի գաղթականներին վիրավորող մեկնաբանությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում Facebook ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ հատուկ խումբ են ստեղծում իրենց սոցցանցում գաղթականներին վիրավորող մեկնաբանությունների դեմ պայքարելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նրանք նշել են, որ վերջին ժամանակներս Facebook-ի գերմանական հատվածում ռասիստական եւ քսենոֆոբիական մեկնաբանությունների կտրուկ աճ է դիտվում, ինչը համընկել է Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից երկիր գաղթականների ներհոսքի հետ:

Գերմանիայի կառավարության ճնշման ներքո Facebook-ը խոստացել է խստացնել մոնիթորինգի ընթացակարգը եւ ավելի օպերատիվորեն հեռացնել գաղթականներին հասցեագրված վիրավորական մեկնաբանությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում