Life

Լավագույն համալսարանների գլոբալ վարկանիշը վերստին գլխավորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը

1 րոպեի ընթերցում

Լավագույն համալսարանների գլոբալ վարկանիշը վերստին գլխավորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լավագույն համալսարանների 2015 թվականի գլոբալ վարկանիշը, որը կազմում է QS Quacquarelli Symonds ընկերությունը, վերստին գլխավորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, որը ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնում է արդեն չորրորդ տարին անընդմեջ: Երկրորդ տեղը գրավել է Հարվարդի համալսարանը՝ բարձրանալով չորրորդ տեղից, երրորդ հորիզոնականում Քեմբրիջի համալսարանն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

QS World University Rankings բուհերի վարկանիշը կազմելիս հաշվի է առնվում վեց չափանիշ՝ հեղինակությունն ակադեմիական միջավայրում, պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների թվի հարաբերակցությունը, համբավը գործատուների շրջանում, հիշատակումների ինդեքսը, օտարերկրյա դասախոսների եւ ուսանողների բաժինը:

Ռուսական բուհերից լավագույն արդյունքն ունի Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետհամալսարանը: Նա այդ վարկանիշում բարձրացել է վեց դիրքով եւ զբաղեցրել 108-րդ տեղը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում