Կիրովոգրադում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար են տեղադրել
1 րոպեի ընթերցում

ԿԻՐՈՎՈԳՐԱԴ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրովոգրադում տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի հանդիսավոր բացման եւ օծման արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Analitika-ն, խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Կիրովոգրադի շրջանային ու քաղաքային իշխանությունների, տեղի հայ համայնքի եւ հոգեւորականության ներկայացուցիչները:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ խաչքարներ են տեղադրվել Ուկրաինայի մի շարք այլքաղաքներում՝ մասնավորապես, Նիկոլաեւում, Ուժգորոդում, ու Բերեժանիում: