Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2/32. Երուխան, Կարիեր, Էկո

2 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/32. Երուխան, Կարիեր, Էկո

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն

Երուխան, Ընտիր նովելներ

«Էդիթ Պրինտ»-ի «Իմ գրադարանը» մատենաշարի այս գիրքն ընդգրկում է Երուխանի (Երվանդ Սրմաքեշխանլյան) ընտիր նովելները: Խմբագիր` Աշոտ Գաբրիելյան:

Ժամանակակից գրականություն

Ժան-Կլոդ Կարիեր, Ումբերտո Էկո. «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից»

Թե’ Էկոյի, թե’ Կարիերի կիրքը գիրքն է` նոր ու հին, խելացի ու հիմար, ժողովրդականություն վայելող և հազվադեպ հանդիպող: Զրույցների այս ժողովածուն անդրադառնում է գրքի դարավոր պատմության ուշագրավ էջերին: Այն կարծես նոստալգիկ սիրո խոստովանություն է: Ֆրանսերենից թարգմանեց Սարգիս Դավթյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում