Արցախ

«Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի շրջանակում Ստեփանակերտում կկայանա Պատրիկ Ֆիորիի համերգը

2 րոպեի ընթերցում

«Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի շրջանակում Ստեփանակերտում կկայանա Պատրիկ Ֆիորիի համերգը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեպտեմբերի 17-19-ին կանցկացվի «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոն, որի շրջանակներում տեղի կունենան Ֆրանսիան և նրա մշակույթը ներկայացնող մի շարք միջոցառումներ։ Փառատոնի նպատակն է սերտացնել Արցախի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական կապերը և ընդլայնել երկխոսությունն ու համագործակցության ոլորտները։

Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, փառատոնի շրջանակներում Արցախ կժամանեն «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի, Արցախի համայնքների հետ բարեկամացած Ֆրանսիայի քաղաքների,«Սատար Ղարաբաղին» միության և Ֆրանսիայի հայկական համայնքի մոտ 200 ներկայացուցիչներ, ինչպես նաև արվեստագետներ ու լրագրողներ։

«Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի ծրագրում ընդգրկված են Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում «Հավերժություն» քանդակի (հեղինակ Թորոս) հանդիսավոր բացման և «Պոլ Էլյուարի Տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի արարողություններ, գրական-գեղարվեստական ցերեկույթ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում, արցախյան և ֆրանսիական խոհանոցների ներկայացում, «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի բացման արարողություն Շուշիում, ֆրանսիական «Ֆոլիմաժ» ստուդիայի անիմացիոն ֆիլմերի շնորհանդես Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամությունը խորհրդանշող բացիկների պատրաստման մրցույթ Ստեփանակերտի Ս.Շահումյանի անվան պուրակում։

Փառատոնը կավարտվի սեպտեմբերի 19-ին` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորիի համերգով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում